Այն դպրոցները, որոնցում գտնվւմ են ընտրատեղամասեր, հաջորդ շաբաթ՝ կիրակի, հինգշաբթի և ուրբաթ կանցնեն հեռավար ուսուցման:

Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Չխենկելիի խոսքով, այն դպրոցները, որտեղ տեղակայված են ընտրատեղամասերը, ժամանակավորապես անցնելու են հեռակա ուսուցման հաջորդ շաբաթ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ: Նա բացատրեց, որ դա պայմանավորված է ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով:

«Ինչպես գիտեք, որոշ դպրոցներում ընտրատեղամասեր են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերը դպրոցները ժամանակավորապես կանցնեն հեռավար ռեժիմի», – ասել է Չխենկելին: