Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65 460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 766-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մեկ օրում թեստավորվել է 1722 մարդ։ Ընդհանուր առմամբ, 349,871 թեստ է արվել։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։

Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48 208 է, փաստացի բուժվողներինը՝ 15 845։