Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 64 694-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1 694-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է Հայաստանում համավարակի բռնկումից ի վեր։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1081 դեպք կա, այլ պատճառով՝ 316։

Ապաքինվել է ևս 179 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48 104 է, փաստացի բուժվողներինը՝ 15 193։

Մեկ օրում թեստավորվել է 4 096 մարդ։ Ընդհանուր առմամբ, 348 149 թեստ է արվել։