«Այսօրվա դրությամբ ընտրությունները հետաձգելու հիմքեր չկան, նույնիսկ դրա մասին միտք չկա: Սա պաշտոնական դիրքորոշում է», – կառավարության նիստից հետո ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Մենք վերահսկում ենք այս գործընթացը, չնայած այն բանին, որ վարակվածների թիվն աճում է», – ասել է վարչապետը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 919 նոր դեպք, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 14 440-ի:

Ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեն լրագրողներին հայտնել է, որ դեպքերի մեծ մասը` 366 դեպք հայտնաբերվել է Թբիլիսիում, իսկ 286-ը` Աջարիայում: