Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով։ Հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին խոսելիս:

Նրա խոսքով, Վրաստանի համար տարածաշրջանում պատերազմը մեծ ռիսկ է պարունակում:

«Երբ մեր դրացիների շրջանում ընթանում է իրական պատերազմ, Վրաստանի համար դա մեծ ռիսկ է: Իհարկե, մենք ամեն բան անում ենք մեր հնարավորության սահմաններում, որպեսզի ներդրում ունենանք խաղաղություն հաստատելու գործում: Մենք ունենք ինչպես հայ համաքաղաքացիներ, այնպես էլ՝ ադրբեջանցի: Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով»,- հայտարարել է Գախարիան: