Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում հույս կա, որ երկու տարի առաջ կառուցված մանկապարտեզը կսկսի աշխատել: Գյուղի մանկապարտեզի շենքում վերականգնողական աշխատանքների տենդերն արդեն կայացել է, այն հաղթել է «Գարիկ-111» ընկերությունը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղում կա մոտ 40 նախադպրոցական տարիքի երեխա, երեխաների ծնողները բողոքում են, որ գյուղում մանկապարտեզի շինարարությունն ավարտվել է երկու տարի առաջ, բայց մանկապարտեզը դեռ չի գործում:

5

Այս տարի Սակրեբուլոն 19 675 լարի է հատկացրել Սուլդա գյուղի մանկապարտեզի խնդրի վերջնական լուծման համար: Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի խոսքով, տենդերն արդեն կայացել է, բայց աշխատանքները դեռ չեն սկսվել:

Ըստ նրա, մանկապարտեզում մի քանի տեղերում վնասվել է հատակածածկը, անհրաժեշտ է վերանորոգել այն, ինչպես նաև տեղադրել ջրամղիչ պոմպեր և ցիստեռններ, որպեսզի մանկապարտեզը ջրով ապահովվի: Կաթսայատան համար պետք է նաև վառարան գնել:

«Այս պահին ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը: Վերանորոգման աշխատանքները կսկսվեն մի քանի օրից», – ասում է նա:

3

Սուլդա և Կաջո գյուղերի մանկապարտեզների վերանորոգման տենդերը հայտարարվել է համատեղ, սեպտեմբերի 15-ին՝ 29 805 լարի ընդհանուր գումարով, որը շահել է «Գարիկ-111» ընկերությունը՝ 24 988 լարիով:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Սուլդա գյուղում մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել էր, թեև այն չէր բացվել ջրի և ջեռուցման բացակայության պատճառով: 2019 թ-ի հոկտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել Ախալքալաքի Սակեբուլոյի հերթական նիստը, որի ժամանակ Սուլդա գյուղի մանկապարտեզի շենքում ջրի խնդիրը լուծելու և կաթսայատան համար վառարան գնելու նպատակով 12 500 լարի էր հատկացվել:

Ըստ Սուլդա գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Զարզանդ Կուջոյանի, մանկապարտեզում անցած 2019 թվականին ոչ մի աշխատանք չի իրականացվել:

Ավելի վաղ Արմեն Մառանգոզյանը հաղորդել էր, որ անցած տարի հատկացված գումարը բավարար չէր այս բոլոր աշխատանքների համար, այդ իսկ պատճառով վերանորոգման աշխատանքները չէին սկսվել:

Սուլդա գյուղում ոչ թե մանկապարտեզ է, այլ ֆինանսական անդունդ

Մանկապարտեզի շենքի վերանորոգման համար հատկացվել է 12 500 լարի

Բրատիսլավ Իգիթխանյան