Նախընտրական շրջանում ֆիզիկական բռնության փաստով ոստիկանությունը բերման է ենթարկել ևս երկու անձի՝ այս անգամ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներին: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն:

Վերջին օրերին, Քվեմո Քարթլիի շրջանում, երկու միջադեպ է տեղի ունեցել «Վրացական երազանքի» և ՄԱՇ-ի ակտիվիստների միջեւ: Սեպտեմբերի 27-ին Բոլնիսիի մունիցիչպալիտետի Նախիդուրի գյուղի թեյարանում ընտրական պաստառների պատճառով զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել: Տուժել էր մոտ 10 մարդ:

Սեպտեմբերի 29-ին իրավիճակը սրվել էր նաև Մառնեուլում: Ընդդիմությունը «Վրացական երազանքին» մեղադրել էր Շրջանային ընտրական հանձնաժողովում իր անդամներով համալրելու մեջ: Այդ ժամանակ տուժածերի թվում էին հայտնվել ոչ միայն քաղաքական ակտիվիստները, այլ նաև լրագրողներ:

Երկու կուսակցությունների առաջնորդները միմյանց մեղադրում են սադրանքների մեջ և նախընտրական շրջանում միմյանց նկատմամբ բռնության համար:

Երեկ հայտնի էր դարձել, որ «Վրացական երազանքի» ակտիվիստ Գիորգի Շալամբերիձեն և Մառնեուլի քաղաքապետարանի աշխատակցուհի Գիգա Ջալաղոնիան բերման են ենթարկվել մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրանց մեղադրանք է ներկայացվել սեպտեմբերի 29-ին՝ ՄԱՇ-ի ակտիվիստներին ծեծի ենթարկելու համար:

Այսօր Մառնեուլում ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված ՄԱՇ-ի ակտիվիստ Լաշա Կվելաձեն նույնպես բերման է ենթարկվել: ՆԳՆ-ն ընդունում է, որ նրան ծեծի է ենթարկել է Շալամբերիձեն: Միևնույն ժամանակ, հետաքննությունը պնդում է, որ դրանից փոքր-ինչ առաջ Կվելաձեն ֆիզիկապես հաշվեհարդար է եղել ընտրական հանձնաժողովի անդամին:

Բացի այդ, բերման է ենթարկվել Նախիդուրի գյուղի բնակիչ և ՄԱՇ-ի ակտիվիստ Արիֆ Յուսուբովը: Ենթադրվում է, որ թեյարանում ծեծկռտուքի ժամանակ բութ առարկայով նա հարվածել է «Վրացական երազանքի» մի քանի կողմնակիցների:

Կվելաձեին և Յուսուբովին մեղադրանք առաջադրած հոդվածները նախատեսում են մինչև 2 տարի ազատազրկում:

Վրաստանի ներքին գործերի փոխնախարարը կոչ է արել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին և նրանց աջակիցներին զերծ մնալ բռնի գործողություններից:

«ՆԳՆ-ի խնդիրն է պահպանել օրենքի գերակայությունը և ապահովել, որ ընտրություններն անցկացվեն ազատ, ժողովրդավարական և անվտանգ միջավայրում: ՆԳՆ-ի յուրաքանչյուր աշխատակից պատասխանատու է այս առաջադրանքի իրականացման համար և անհապաղ արձագանքում է յուրաքանչյուր միջադեպի: Նախարարությունը թույլ չի տա, որ ընտրական գործընթացը զարգանա բռնի սցենարի համաձայն և խստորեն կարձագանքի խախտման յուրաքանչյուր փաստի», – հայտարարել է Բորցվաձեն: