Հոկտեմբերի 31-ին, վերջին տաս տարվա մեջ նա առաջին անգամ ընտրության կգնա: Բայց սա նրա ընտրությունը չէ: Jnews-ը ներկայացնում է դոկումենտալ ֆիլմ մի մարդու մասին, ով ամեն տարի արտագնա աշխատանքի էր գնում Ռուսաստան: Սակայն այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով մեր հերոսը ստիպված մնացել է տանը: Նրա նմանները Ախալքալաքում 5000-ից ավելի են: