Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը Վրաստանի Հայ Օգնության Միության անունով «Սաքարթվելո» բանկի Ախալքալաքի մասնաճյուղում հաշվեհամար է բացել, որտեղ ցանկացողները կարող են գումար փոխանցել՝ Ղարաբաղին օգնելու համար:

Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այս օրերին ամբողջ հայությունը մեկ դարձած հետևում է Արցախում ծավալվող հերոսական պայքարին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հանգամանքների բերումով Հայաստան հասնել չկարողացող հայության հատվածները հայրենիքին օժանդակում են դրամահավաքներով և մարդասիրական օգնությամբ: Ջավախահայերը այս հարցում ամենաակտիվներից են. Այս օրերին օգնելու անհագ պատրաստակամությամբ Ջավախքի տարբեր հատվածներում կազմակերպվում են ինքնաբուխ դրամահավաքներ, որոնց համակարգելը և միասնական ճանապարհով դեպի նպատակ ուղղելը ամենակարևոր հարցն է»:

Խորհուրդը Վրաստանի Հայ Օգնության Միության անունով «Սաքարթվելո» բանկի Ախալքալաքի մասնաճյուղում բացել է հաշվեհամար՝ GE25BG0000000366017347, որին հնարավոր է կատարել փոխանցում վրացական լարիով, ԱՄՆ դոլարով և ռուսական ռուբլիով:

«Անպայման որպես նպատակ շեշտելով հումանիտար օգնությունը: Հաշվեհամարը թափանցիկ է, բոլոր փոխանցումները տեսանելի են: Կազմվել է նաև հանձնախումբ, որի վերահսկողությամբ ըստ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված անհրաժեշտ միջոցների համար կծախսվի հանգանակված գումարը։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ և արագ արձագանքը: Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 574 52 62 42, (+995) 599 92 13 88»,- ասվում է Խորհրդի տարածած հայտարարության մեջ: