Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրղյանն իր լիազորությունները վայր է դնում, որպեսզի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կյուրեղյանն ընտրություններին կմասնակցի «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակով:

Սումբատ Կյուրեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին ազատման դիմում է գրել:

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի նինոծմինդացիներ, այսօր ներկայացրել եմ աշխատանքից ազատման դիմում, որպեսզի մասնակցեմ սույն թվականի հոկտեմբերի 31-ին կայանալիք ընտրություններին՝ «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության կողմից համամասնական ցուցակով»,- գրել է Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահը:

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 1-ը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է հրապարակեն թեկնածուների անուներն ընտրական ցուցակներում: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 31-ին: