Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։ Այս մասին սեպտեմբերի 30-ի առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Գիշերվա ընթացքում, ժամը 02:59-ի սահմաններում ադրբեջանական անօդաչու սարքը կրակ է բացել Ստեփանակերտի կենտրոնի ուղղությամբ: Ստեփանակերտի երկնքում շարունակվել են օդային մարտերը հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ու Ղարաբաղի ՀՕՊ-ի միջեւ:

Ըստ Ստեփանյանի, Ստեփանակերտի երկնքում խոցվել է երկու ադրբեջանական ԱԹՍ։