Դիլիսկա գյուղում Գոգոլա անունով սրբավայր կա, որին տեղաբնակները բուժիչ հատկություններ են վերագրում։

Դիլիսկա գյուղը Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենամեծ գյուղն է։ Այն հայտնի է իր բազում սրբավայրերով։ Այստեղ են գտնվում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, Մուրջիկանի ժամը (խմբ.եկեղեցին), Գոգոլին Սուրբը, Գետափինը, Քոշատաշենցը, Ջերմուկի Սուրբը, Իրիցանցը, Ջոռենցը։

Այս սրբավայրերից մեկին՝ Գոգոլային վերագրում են բուժիչ հատկություններ։ Այն գտնվում է հենց գյուղի մուտքին՝ բարձրավանդակի վրա։ Սրբի ներսում կան բազում սրբապատկերներ, արձանիկներ, խաչեր և այլ իրեր։

Srbavar Gogola

Գոգոլաի բուժիչ հատկությունների մասին Վեներա տատիկը լսել է իր տատիկի պատմություններից.

«Տատիկս պատմում էր, որ գյուղում մի տղա է եղել, ով մինչև 6 տարեկանը չի խոսել: Տղայի տատիկը որոշում է փոքրիկին տանել Գոգոլայի Սուրբ: Երեխայի լեզուն քսում է եկեղեցու դռան կողպեքին և եկեղեցու հիմքերից ամեն անգամ մի քիչ հող է վերցնում և երեխային ուտեցնում՝ ասելով, որ Սուրբ հող է, կօգնի։ Որոշ ժամանակ անց տղան իսկապես սկսում է խոսել»:

Դիլիսկա գյուղում ձևավորված ավանդույթի համաձայն՝ մինչև օրս հիվանդներին, տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց ուղեկցում են դեպի սրբավայր:

Անահիտը պատմում է, որ իր 4 տարեկան երեխան գիշերն անհանգիստ է եղել: Հարևանուհին խորհուրդ է տվել, որ երեխայից ինչ-որ մի իր տանի Գոգոլա սրբավայր: Նա հետևում է հարևանու խորհրդին, որից հետո ինչպես ինքն է ասում՝ զարմանալի է, բայց շատ հանգիստ է քնում:

Gogola2

Գյուղի տարեց կանանցից մեկը պատմում է, որ հենց երազին հենց սուրբն է տեսնում, անպայման գնում է սրբատեղի՝ մոմ եմ վառում և աղոթում երիտասարդների բարեկեցության համար:

Գոգոլայի Սուրբը կառուցվել է 1908 թվականին Մամիկոն Նահատակյանի ջանքերով, իսկ 2004 թվականին վերանորոգվել է Մելիք Գաբրիելյանի միջոցներով։ Վերանորոգման աշխատանքներին մասնակցել են նաև Դիլիսկա գյուղի բնակիչները։ Սրբատեղին վերանորոգելուց հետո էլ մեծ խնջույք են արել:

Սրբավայրից մի քիչ ներքև գտնվում է սառնորակ աղբյուր կա, որին նույնպես տեղաբնակները բուժիչ հատկություններ են վերագրում:

Այստեղ հավատում են, որ ով այս ջուրը հավատքով խմի, նա կբուժվի:

Թե ինչու է սրբավայրը հայտնի Գոգոլա անունով, գյուղաբնակներն այսպիսի բացատրությւոն են տալիս:

«Ոչ ոք չգիտի այս սրբավայրի անվան իսկական պատմությունը։ Ես մտածում եմ, որ անվանումը գալիս է վրացերեն գոգո (թարգ. გოგო՝ աղջիկ) բառից, քանի որ առաջներում աղջիկները հաճախ էինք գնում աղբյուր, լվացք անում, խոսում, ծիծաղում ու այնտեղից ջուր էին տանում տուն, այդտեղից են Գոգոլա են ասում: Համենայնդեպս ժողովրդի մեջ այդպես է մտել»,- պատմում է Լաուրա տատը, և ծիծաղելով ավելացնում, որ իր երիտասարդ տարիներին աղբյուրը սիրահարների հանդիպման վայր էր: Աղջիկները գնում էին ջուր բերելու կամ լվացք անելու, իսկ սիրած տղաները գնում էին նրանց տեսնելու:

Լիլիթ Կարախանյան