Այսօր, սեպտեմբերի 28-ին, հայտնի է դարձել, որ Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է հաստատվել, վարակակիրը դեպի Բաթումի ճամփորդական պատմություն ունի: Նրա հետ շփում ունեցած մարդիկ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ:

Ինչպես JNEWS-ը տեղեկացավ Նինոծմինդայի Առողջապահության հասարակական կենտրոնից Մեծ Արագյալ գյուղի բնակիչը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ, արդեն տեղափոխվել է հիվանդանոց՝ Թբիլիսի:

«Ինքը Ախալցիխեից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Ինչ որ ծովից է եկել, գնացել է այնտեղ թեստ հանձնելու և ուղարկել են հիվանդանոց: Ովքեր նրա հետ շփում են ունեցել նրանք ինքնամեկուսացման մեջ են, կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Արագյալից բացի, Նինոծմինդայի շրջանում այսօրվա դրությամբ 32 հոգի ինքնամեկուսացման մեջ է»,- ասաց Նինոծմինդայի հասարակական կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը:

Սեպտեմբերի 28-ի դրությամբ, Վերջին 24 ժամվա ընթացքում Սամցխե-Ջավախքում կորոնավարակի 11 նոր դեպք է հաստատվել: Կորոնավիրուս է հաստատվել Նինոծմինդայի և Ադիգենի շրջաններում: Իսկ Վրաստանում այսօր գրանցվել է 298 նոր դեպք: