Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 49 574-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 174-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ սեպտեմբերի 27-ը, կիրակի էր, և թեստավորումների քանակը քիչ է եղել։

Մեկ օրում թեստավորվել է 1935 մարդ։ Ընդհանուր առմամբ, 286 161 թեստ է արվել։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 957 դեպք կա, այլ պատճառով՝ 295։

Ապաքինվել է ևս 52 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43 665 է, փաստացի բուժվողներինը՝ 4657։