Վրաստանի Առողջապահության նախարարությունը հաստատել է մեկուսացված հիվանդների բժշկական վերահսկողության ալգորիթմը, որոնց մոտ կորոնավիրուսն ունի մեղմ ընթացք:

Սույն ուղեցույցի համաձայն, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ՊՇՌ (PCR) թեստով հաստատելու դեպքում հիվանդը ենթակա է բուժհսկողության տանը` կա՛մ կարանտինային տարածքում, կա՛մ տեղափոխվում է հիվանդանոց՝ համաձայն հետևյալ սխեմայի.

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշումից անմիջապես հետո Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը տեղեկատվություն է փոխանցում «112» ծառայությանը, որը հիվանդի նախնական կլինիկական գնահատման նպատակով զանգը ուղղորդում է ամբուլատոր հաստատություններ (առցանց կլինիկաներ):

Հեռախոսային խորհրդատվության հիման վրա առցանց կլինիկայի բժիշկը սահմանում է վարակակրի անամնեզը, գնահատում նրա վիճակը, որից հետո որոշում է կայացվում` հիվանդին ուղարկել հատուկ հատկացված մեկուսացման սենյակ (հյուրանոցում), թե նա պետք է տեղափոխվի բժշկական հաստատություն:

Նախնական կլինիկական գնահատումից հետո, եթե մեղմ հիվանդության ընթացք ունեցող հիվանդ է, եթե հիվանդը կարող է խնամվել համապատասխան մեկուսացված միջավայրում և ընտանիքի կամ հարազատների կողմից` վարակը կանխելու համար վերահսկելու համապատասխան միջոցառումները վերահսկվում են, կարող է որոշում կայացվել հիվանդին թողնել տանը` կորոնավիրուսային հիվանդության մեղմ ընթացքով հիվանդներին տան պայմաններում բուժման՝ Առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Տանը անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում հիվանդները տեղափոխվում են կարանտինային գոտի (հյուրանոց):

Եթե հիվանդությունը մեղմ ընթացք չունի, ապա հիվանդներին ուղղորդում են բժշկական հաստատություն: Այնուամենայնիվ, նախնական ստացիոնար բուժումից հետո պացիենտները, որոնց մոտ կորոնավիրուսը մեղմ ընթացքով է, տեղափոխվում են կարանտինային հյուրանոց՝ բժշկական հսկողության ներքո և մեկուսացված պայմաններում բուժումն ավարտելու նպատակով:

Հիվանդանոցային (ստացիոնար) նախնական բուժումը ներառում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բուժման ուղեցույցով (guideline) կողմից առաջարկվող հետազոտությունների շարք, որոնք պետք է իրականացվեն հիվանդի վիճակը մանրակրկիտ գնահատելու նպատակով: Սա հնարավորություն կտա սկզբից ևեթ գնահատել ակնկալվող ռիսկերը և գործել ըստ այդմ:

Խորհուրդ չի տրվում թողնել տանը կամ կարանտինային տարածքներում հետևյալ պացիենտներին.

Ցանկացած քրոնիկ հիվանդություններով անձանց (հիպերտոնիա, շաքարախտ, սրտանոթային հիվանդություն, սրտի անբավարարություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ) և բրոնխային ասթմա և այլն),

15 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր քաղաքացիներին:

Եթե կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակված պացիենտներին կարանտինային գոտում բուժելու կամ վերահսկելու որոշում կայացվի, ապա այդ ժամանակ հիվանդի վիճակը վերահսկում են կարանտինային հյուրանոցում գտնվող բժշկական անձնախմբերը (բժիշկ, բուժքույր), որոնք նույնպես սերտ շփման մեջ են գտնվում:

Կարանտինային գոտում 20 հիվանդի համար մեկ բրիգադ է հատկացվելու, որում ընդգրկված են մեկ բժիշկ և բուժքույրեր: Հիվանդների թիվը ավելանալուն պես, յուրաքանչյուր լրացուցիչ 30 պացիենտի դեպքում ավելանում է ևս մեկ բուժքույր, իսկ երկու լրիվ բրիգադ է ավելանում, եթե հիվանդների թիվը գերազանցում է 50-ը:

Եթե տանը կամ կարանտինային գոտում բուժվող հիվանդի վիճակը վատթարանում է, ապա հիվանդը ենթակա է հոսպիտալացման (ներառյալ կրկին անգամ):

Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) վարակված պացիենտները, որոնք տեղակայված են մեկուսացված տարածքում (հյուրանոցում), դուրս կգրվեն Առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Բժիշկների համար նունյպես մշակվել են հրահանգակներ վարակված հիվանդների փաստաթղթային գրառումները վարելու վերաբերյալ: Օրինակ, հիվանդների հիվանդության պատմությունները (անամնեզ) հինգ տարի կպահվեն Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի արխիվում:

Ուղեցույցի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ Վրաստանի Առողջապահության նախարարության կայք-էջում: