Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների կուսակցական ցուցակների կանոնները, որոնք կուսակցությունները պետք է ներկայացնեն մինչև հոկտեմբերի 1-ը, ասված է ԿԸՀ կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Այս պահին ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 58 կուսակցություն և երկու դաշինք:

Վրաստանի ԿԸՀ-ի կողմից որոշված նորմերի համաձայն` կուսակցությունների ցուցակը պետք է ընդգրկի 120-ից 200 մարդ: Պատգամավորի յուրաքանչյուր չորս թեկնածուից մեկը պետք է կին լինի:

Ցուցակում կարող են ընդգրկվել մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ՝ նրանց առաջադրման նշումով: Միևնույն ժամանակ, անձը իրավունք չունի միաժամանակ լինել երկու կուսակցության ցուցակներում:

Կուսակցության ցուցակին պետք է կցված լինեն հետևյալ փաստաթղթերը. Յուրաքանչյուր թեկնածուի կողմից լրացված հայտադիմումները, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի կամ անձնագրի լուսապատճենը, լուսանկարը, վկայականն առ այն, որ նա զրկված չէ պաշտոնավարության իրավունքից:

Նաև ցուցակներում պետք է նշված լինի թեկնածուի անունը, նրա ծննդյան ամսաթիվը, հասցեն, անձնական համարը, աշխատավայրը, պաշտոնը, կուսակցական պատկանելությունը, վերջին 10 տարում Վրաստանում բնակության հաստատումը, համաձայնությունը, որ նա պատրաստ է առաջադրվել որոշակի կուսակցության և դաշինքի անունից:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանում կա 150 տեղ, 120-ը զբաղեցնելու են համամասնական ընտրակարգով ընտրված կուսակցությունների և դաշինքների թեկնածուները, իսկ 30-ը՝ միամանդատ ընտրատարածքներում ընտրված թեկնածուները:

Հաղթանակից հետո բոլոր թեկնածուները պետք է թմրաթեստ հանձնեն խորհրդարանի աշխատանքը սկսվելուց մեկ շաբաթվա ընթացքում: