Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի` Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան»,- այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: