Ախալցիխեում գտնվող ռեստորանի սեփականատիրոջը, որտեղ կորոնավարակով վարակված մոր հոգեհացն է տրվել, ինչպես ինքն է հայտարարել, սեպտեմբերի 18-ին, ոստիկանությունը տուգանել է 2000 լարիով:

Ինչպես հաղորդում է Sknews.ge-ն իրավապահները ռեստորան են ժամանել ժամը 24:00-ի

«250 հոգանոց հոգեհացի համար են տուգանում, բացատրում եմ, որ այդ օրը սեղան ենք բացել ընդամենը 10 հոգու համար, ասացին, վկաններ բեր, որ 10 հոգու համար է եղել սեղանը և տուգանքը կչեղարկվի»,- ասել է ռեստորանի սեփականատերը։

Ռեստորանի սեփականատերն ասում է, որ այդ օրը տեսախցիկները անջատված են եղել, դրա համար չի կարող դրանցով ապացուցել, այդ իսկ պատճառով խոհարարին և մատուցողներին պետք է վկայություն տան։

Նրա խոսքերով, ինքն անձամբ վարակակիրի հետ շփում չի ունեցել։

«100 հոգանոց սեղան ուզեցին, ես ասացի, որ կորոնավարակի պատճառով կարող եմ 10 հոգանոց սեղան բացել, նրանք համաձայնեցին, և վերջում եկան 6 հոգով։ Իսկ աշխատակիցներիցս երկուսն են ունեցել շփում նրանց հետ, որոնք արդեն թեստ են հանձնել», – ասել է ռեստորանի սեփականատերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, Ախալցիխեում մոտ 100 մարդ կորոնավարակի թեստ է հանձնել։ Պատճառը մոտ մեկ շաբաթ առաջ Ախալցիխեում տեղի ունեցած մարդաշատ հուղարկավորության արարողությանն է եղել: Պարզվել է հուղարկավորությանը ներկա գտնվողներից մեկը կորոնավիրուս է ունեցել: