Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի այսօրվա նիստում քննարկման դրված երկու հարցն էլ ստացան պատգամավորների համաձայնությունը: Մեկը վերաբերում էր ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վարձակալությանը, մյուսը՝ նախկինում ընդունված Սակրեբուլոյի կանոնադրության չեղարկմանը:

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բյուրոյի նիստը, որտեղ պատգամավորները վարձակալության համաձայնություն տվեցին Չունչխա և Դիլիսկա գյուղերի տարածքում գտնվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին:

Չունչխա գյուղում վարձակալած տարածքը 276 881 քառ / մ է, Դիլիսկա գյուղում՝ 163,025 քառ / մ: Ոչ գյուղատնտեսական նշանակության այս հողամասերը «Աիսի» ընկերությունը կօգտագործի քեմփինգի, ընկերության աշխատակիցների համար ժամանակավոր բնակարաններ կառուցելու, բետոնե արտադրամաս կառուցելու համար:

Այս տարածքները «Աիսի» ընկերությունը վարձակալում է մինչև երկու ՀԷԿ-երի՝ «Ախալքալաք-1 ՀԷԿ»-ի և «Ախալքալաք 2 ՀԷԿ»-ի կառուցման ավարտը, որոնց շինարարությունը սկսվել է այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2023 թ-ին:

«Աիսի» ընկերությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջե տարեկան վճարելու 500 000 լարիի չափով հարկ:

«Ախալքալաք-1 ՀԷԿ»-ի հզորությունը լինելու է 7,5 մեգավատ, իսկ «Ախալքալաք 2 ՀԷԿ»-ինը` 1,6 մեգավատ:

Երկրորդ հարցը վերաբերում էր քաղաքապետարանում նոր հաստիք բացելու Սակրեբուլոյի 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշումը չեղյալ հայտարարելուն:

«Այն, որ մենք նախորդ նիստի ժամանակ հաստատեցինք նոր հաստիքի բացումը և նրա պարտականությունները քաղաքապետարանում, այսօր մենք չեղյալ ենք հայտարարում: Մեզ քաղաքապետարանից նամակ էին ուղարկել, մենք վավերացրեցինք, պարտականությունները մենք չպետք է հաստատեինք, դա պետք է աներ քաղաքապետարանը: Կարծում եմ, որ դա քաղաքապետարանի սխալ աշխատանքն է », – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Հանդիպման ընթացքում պատգամավորները բարձրացրեցին քաղաքապետարանի վատ աշխատանքի հարցը, մասնավորապես այն, որ սխալ են կազմված նախահաշվային նախագծերը, որոնց պատճառով ոչ ոք չի մասնակցում տենդերներին, և արդյունքում տուժում է բնակչությունը: Հանդիպման ընթացքում որոշվեց, երկուշաբթի, քաղաքապետարանի ծառայությունների բոլոր ղեկավարներին հրավիրել Սակրեբուլո և քննարկել այս և այլ հարցեր: