Ներքին գործերի նախարարության տվյալներով 2020 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանում ընտանեկան բռնության 2 581 դեպք է գրանցվել, որից 74-ը՝ Սամցխե-Ջավախքում:

Վրաստանում ամենաշատ բռնության դեպքեր են գրանցվել  Թբիլիսիում, մայրաքաղաքում գրանցվել է 970 դեպք, որից 2-ը մահով է ավարտվել, իսկ 5-ի դեպքում առողջության լուրջ վնասվածքներ են ստացել։ Ընտանեկան բռնության դեպքերից բացահայտվել և գործ է հարուցվել 588-ի դեպքում։

Այնուհետև երկրորդ տեղը զբաղեցնում է Աջարիան։ Այստեղ արձանագրված դեպքերի թիվը կազմում է 337, որից բացահայտվել և գործ է հարուցվել 144-ի դեպքում,  առողջական ծանր վնասվածքներ է ստացել 1 անձ։

Իմերեթի և Ռաճա Լեչխումին երրորդ հորիզոնականում է գտնվում։ Գրանցվել է բռնության 331 դեպք, որից 4 դեպքը մահով է վերջացել, 331 բռնության դեպքերից գործ է հարուցվել և բացահայտվել 249-ի դեպքում։ Առողջության լուրջ վնասվածքներ են ստացել 6 հոգի, որից բացահայտվել է 5-ը։

Բռնության դեպքերի քանակով հետ չի մնում Քվեմո Քարթլին, այնտեղ գրանցվել է 257 դեպք, որից բացահայտվել է 164-ը։ Բռնության դեպքերից մեկը մահվան ելքով է ավարտվել, ինչպես նաև ծանր առողջական վնասվածքներ են ստացել 2 հոգի։

Հաջորդը Կախեթին է, այստեղ գրանցվել է 197 բռնության դեպք, բացահայտվել է 141-ը, այս դեպքերից երկուսը ավարտվել է մահով։

Շիդա Քարթլիում գրանցվել է 194 դեպք, բացահայտվել է 164-ը։

Եղել է մեկ մահվան դեպք։ Սամեգրելո Զեմո Սվանեթիում բռնության դեպքերի թիվը կազմում է 98-ը, բացահայտվել է 69։

Հաջորդը Գուրիան է, այնտեղ դեպքերի քանակը 76 է ,  բացահայտվել և գործ է հարուցվել 38-ի դեպքում։

Սամցխե-Ջավախքում գրանցվել է 74 բռնության դեպք, բացահայտվել և գործ է հարուցվել 68-ի դեպքում։

Վրաստանի շրջաններում ամենաքիչ բռնության դեպքեր գրանցվել է Մցխեթա-Մթիանեթում՝ 47 դեպք, որից բացահայտվել և գործ է հարուցվել 36-ի պարագայում: Գրանցվել է մահվան 1 դեպք, և առողջական ծանր վնասվածքներ է հասցվել մեկ մարդու։

Գայանե Ակոջյան