Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով («Օգնություն գյուղին» ծրագիր) աշխատանքները դեռ ավարտվել են 64 գյուղերից միայն 22-ում, ինչը կազմում է գյուղերի ընդհանուր թվի 34% -ը: Այլ գյուղերում աշխատանքները կամ ընթացքի մեջ են, կամ դեռ չեն սկսվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում իրականացվում է 79 աշխատանք, սահմանվել է 8 առաջնահերթություն:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության ղեկավար Մագդա Ամիրշադյանի, 79 աշխատանքներից 70-ն արդեն սկսվել են, 4 աշխատանքների համար սպասում ենթ թույլտվության, որպեսզի տենդերը հայտարարեն, ևս 4 աշխատանքների հարցով ընթանում է շուկայի ուսումնասիրություն:

64 գյուղերից աշխատանքներն ավարտվել են միայն 22 գյուղում, մասնավորապես` Ղադո, Լոմատուրցխ, Մաջադիա, Չամդուրա, Վաչիան, Ափնյա, Կիրովական, Դիլիսկա, Զակ, Խուլգումո, Բուղաշեն և այլ գյուղերում: Մնացած գյուղերում աշխատանքները կամ ընթացքի մեջ են, կամ նույնիսկ դեռ չեն սկսվել: Գյուղեր կան, որոնց աշխատանքների համար տենդերը չի էլ հայտարարվել:

Օրինակ՝ աշխատանքները նոր են սկսվել Մյասնիկյան, Մոդեգամ, Փոքր Սամսար, Կոջիո և այլ գյուղերում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Վերահսկողության ծառայության պետ Արշակ Մինասյանի խոսքով, որոշ գյուղերում, աշխատանքի ընթացքում խնդիրներ են առաջացել:

«Որոշ տեղերում մենք պիտի թույլտվություն ստանանք Բնապահպանության վարչությունից` տարածքի օգտագործման նպատակով, հիմնականում դա ջրագծերի կառուցման համար է: Օրինակ՝ Ալաստանում մենք գրել ենք վարչությանը և այժմ սպասում ենք թույլտվության », – ասում է Արշակ Մինասյանը:

Հիշեցնենք,որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ՕԳԾ-ի շրջանակներում ստացել է մոտ 922 000 լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով նախատեսված ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենախոշոր գումարը` 20 000 լարի, ինչպես նաև կախված բնակչության թվից, գյուղերը ստանում են 12 000 լարի կամ 16 000 լարի:

Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրը մեկնարկել էր 2011 թ.-ին, 2019-ին՝ երկամյա ընդմիջումից (2017, 2018) հետո, պետությունն այն կրկին վերսկսել է: