Սեպտեմբերի 1-ին «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը» սկսել է «Բացահայտիր ապատեղեկատվությունը» նախագիծը, որի նպատակն է առցանց ԶԼՄ-ների մոնիթորինգ անցկացնել` հայտնաբերելու Covid-19 համաճարակի ֆոնին տարածված կեղծ տեղեկատվությունը:

Վրաստանում Covid-19 համաճարակի մարտահրավերներից մեկը սոցիալական և առցանց լրատվամիջոցների հզոր ապատեղեկատվության և շահարկման տեղեկատվական արշավն է: Վերոնշյալի պատճառով Վրաստանում բնակվող էթնիկ փոքրամասնությունների իրազեկումը առանձնահատուկ նշանակություն ունի մայրենի լեզվով՝ վիրուսի տարածման ռիսկը կանխելու համար:

Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղեկատվության հուսալի աղբյուրների իրազեկումը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների շրջանում` բացահայտելով և վերահսկելով առցանց և սոցիալական լրատվամիջոցներում տարածված կեղծ լուրերը: Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն հետազոտության մոնիթորինգի 2 զեկույց: Ծրագրի թիմը զեկույցները կտարածի վրացերեն, ռուսերեն, հայերեն և ադրբեջաներեն լեզուներով` ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում:

Այս ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտը» նախատեսում է ակտիվ տեղեկատվական արշավ սկսել ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանների տեղական լրատվամիջոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելու, որ նախագծով ստեղծված նյութերը տարածվեն բնակչության շրջանում: Շփումը տարածաշրջանային համայնքային կենտրոնների հետ կապահովվի նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստների աջակցությամբ: Տեղեկատվական/առցանց արշավի շրջանակներում ստեղծված նյութերը տարածվելու են նաև «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի» ֆեյսբուքյան էջի և «Բոլոր լեզուներով տեղեկատվության հասանելիություն» ծրագրի շրջանակներում ստեղծված հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն էջերի միջոցով:

Ծրագիրն իրականացվել է Պրոդեմոս/Prodemos հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ «Զգուշացիր, ապատեղեկատվություն է» փոքր դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի» կողմից պատրաստված նյութը և դրանում արտահայտված կարծիքները հնարավոր է չհամընկնեն դոնոր կազմակերպության տեսակետի հետ: