Ախալքալաքի շրջանում արդեն մեկ շաբաթ է սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը: Հողագործները դժգոհում են կարտոֆիլի ցածր գնից:

Ախալքալաքի գյուղերում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է, այս փուլում միայն խոշոր ֆերմերներն են բերք հավաքում: Նրանք սկսում են շուտ հավաքել կարտոֆիլը, քանի որ հազիվ են հասցնում հավաքել, տեսակավորել և պահել կարտոֆիլը մինչև սառնամանիքները:

1

Չամդուրա գյուղից Վոլոդյա Կարապետյանն այս տարի 35 հա հողատարածքի վրա է կարտոֆիլ ցանել: Ըստ նրա՝ այս տարի բերքը նորմալ է, բայց կարտոֆիլի գինը չի ուրախացնում կարտոֆիլագործներին:

«Հիմա կարտոֆիլի գինը 50-60 թեթրի է, ինչը շատ քիչ է: Կարտոֆիլի գինը պետք է լինի առնվազն 70-80 թեթրի», – ասում է Վոլոդյա Կարապետյանը:

2

Ֆերմեր Կարապետյանը գոհ էր նախորդ տարվա բերքից և հույս ունի, որ այս տարվա բերքը նույնպես լավը կլինի:

«Եթե մեկ հեկտարից 25 տոննա կարտոֆիլ հավաքենք, դա արդեն նորմալ է, եթե ոչ, ապա կարելի է ենթադրել, որ բերքը վատն է», – ասում է նա:

Ոմանք կարտոֆիլը վաճառում են անմիջապես դաշտից: Վաճառքի այս եղանակը ամենաշահութաբերն է, չնայած հետագայում գինը կարող է բարձրանալ, բայց ֆերմերներն այլևս գումար չեն ծախսում ապրանքի պահեստավորման և տեղափոխման վրա, ինչպես նաև կարտոֆիլը չորանալուց հետո թեթևանում է:

3

Բերքահավաքի շրջանում Կարապետյանի մոտ աշխատում է 2-3 բրիգադ՝ տղամարդիկ և կանայք: Կանայք կարտոֆիլ են հավաքում, այս աշխատանքի համար նրանք օրական ստանում են 35 լարի, իսկ տղամարդիկ՝ բեռնաթափում են պարկերը, ինչի համար ստանում են 40 լարի: Օրավարձով աշխատողները գոհ են, որ վաստակելու միջոց կա: Նրանք անցած տարի ավելի քիչ էին ստանում` օրական 30-35 լարի:

5

«Ես արդեն մի քանի տարի է աշխատում եմ և գոհ եմ, շատ լավ մարդիկ են, նրանք երբեք չեն նեղացնում իրենց աշխատողներին», – ասում է աշխատողներից մեկը:

4

9

6

Բրատիսլավ Իգիթխանյան