Ամեն օր անկայուն անկում ապրող ռուսական արժույթը` ռուբլին բացասական է ազդում ախալքալաքցիների կյանքի վրա, ում հիմնական եկամուտը կազմում է Ռուսաստանում աշխատած գումարները:

Առաջներում, երբ նավթի գների անկման պատճառով` սկսեց ընկնել ռուսական ռուբլու փոխարժեքը, ախալքալաքցիները չէին հավատում և շարունակում էին սպասել կայունացմանը և գների բարձրացմանը:

Դրա համար էլ շատերը վերցնում էին վարկեր վրացական լարիով` առօրեական ծախսերի համար և պահում էին ռուբլին, բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մոտակա ժամանակներս ռուբլու փոխարժեքի բարձրացում չի սպասվում:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների հանումից հետո`ամենավատ կանխատեսումները ռուբլու փոխարժեքի վերաբերյալ հաստատվեցին:

Դրա հետ մեկտեղ ախալքալաքցիները սկսեցին ավելի տնտեսել: Ռուբլու արժեզրկումը ազդեց փոքր ու միջին բիզնեսի, հարսանիքների քանակության և շատ ուրիշ բաների վրա:

Ինչ են մտածում ախալքալաքցիները ռուբլու փոխարժեքի մասին, ինչ ազդեցություն ունի այն իրենց ընտանիքների վրա. այդ մասին տեսեք Ախալքալաքի բնակչության շրջանում անցկացրած մեր փոքրիկ հարցումը: