2020-ի սեպտեմբերի 11-ին «Transparency International Georgia»-ն (TI) զեկույց է հրապարակել մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների, նրանց ընտանիքի անդամների բիզնես գործունեության և այդ կապակցությամբ վրացական օրենսդրության խախտումների վերաբերյալ: Սամվել Մանուկյանը իշխող կուսակցության թեկնածուների թվում է:

«Transparency International Georgia»-ի (TI) զեկույցը ներառում է տվյալներ՝ թեկնածուների քարոզարշավների պետական գնումների և պետական գույքի մասնավորեցման մասնակցության վերաբերյալ (2012 թ.-ից մինչև 2020 թ. օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածը), այդ մարդկանց և նրանց բիզնես գործընկերների կողմից արված քաղաքական հանգանակությունները, որպես կառավարության թեկնածու առաջադրված նախկին պետական պաշտոնյաներ գույքի մասին հայտարարագրերը:

Ներկայումս Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն, խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը տիրապետում է բաժնետոմսերի 3 ընկերություններում. «Գրանդ ՍՊԸ»՝ 50%, Crystal Ltd.՝ 50% և Geofood Ltd.՝ 50%: Նա խորհրդարանի գործող անդամ է և իր հայտարարագրում հայտարարագրել է իրեն պատկանող ընկերությունների սեփականությունը, բայց հակառակ Շահերի բախման և պետական հաստատություններում կոռուպցիայի մասին օրենքի պահանջներին, նա այդ բաժնետոմսերը չի փոխանցել կառավարման ժամանակավոր իրավունք ունեցող մեկ այլ անձի:

2016թ.-ին Սամվել Մանուկյանը 45 հազար լարի է հանգանակել իշխող կուսակցությանը: «Վրացական երազանք»-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների կեսից ավելին` 30-ից 19-ը, զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ (իրենք կամ իրենց ընտանիքի անդամները): Այս 19 անձինք կապված են 186 ընկերությունների հետ: Մեծամասնական ընտրակարգով 30 թեկնածուներից 14-ը՝ 2012-2020 թվականներին, անձամբ են հանգանակություն կատարել «Վրացական երազանք»-ին: «Վրացական երազանք»-ին նվիրատվությունների գումարը կազմել է 740 826 լարի:

Այս թեկնածուներն են. Բեքա Օդիշարիան, Գիորգի Վոլսկին, Լեւան Կոբիաշվիլին, Գոգի Մեշվելիանին, Զաալ Դուգլաձեն, Գոչա Էնուքիձեն, Պաատա Կվիժինաձեն, Բեժան Ցակաձեն, Գիվի Ճիճինաձեն, Զազա Լոմինաձեն, Իրակլի Խականիձեն, Իրակլի Խականիձուբիկը և Իրակլի Ճիճինաձեն, նրանց թվում է նաև Սամվել Մանուկյանը:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների բիզնես գործընկերները նույնպես կատարել են մեծ քաղաքական նվիրատվություններ: Ընդհանուր առմամբ, թեկնածուները, նրանց ընտանիքները և բիզնես գործընկերները 2012-2020 թվականներին «Վրացական երազանք»-ին հանգանակել են 3 702 826 լարի:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ամենամեծ նվիրատուները (ներառյալ ընտանիքի անդամները և բիզնես գործընկերները)` Գոչա Էնուքիձեն է` 1 254 000 լարի, Զաալ Դուգլաձեն՝ 990 000 լարի, Իրակլի Խախուբիան՝ 458 000 լարի, Դավիթ Սոնղուլաշվիլին՝ 340 000 լարի եւ Բեժան Ցակաձեն՝ 320 000 լարի:

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 8 թեկնածուների հետ կապ ունեցող ընկերությունները պետական գնումներին մասնակցելու փորձ ունեն:

Ընդհանուր առմամբ, 2012-2020 թվականներին այս ընկերությունները տենդերների և պարզեցված գնումների շրջանակներում ստացել են 4 364 109 լարի (տենդերների շրջանակներում 623 450 լարի, պարզեցված գնումների շրջանակներում՝ 3 740 659 լարի):

Մեծամասնական ընտրակարգով վեց թեկնածու մասնակցել է պետական գույքի սեփականաշնորհմանը (Դավիթ Սոնղուլաշվիլի, Բեքա Օդիշարիա, Զաալ Դուգլաձե, Գոչա Էնուքիձե, Զազա Լոմինաձե և Իրակլի Խախուբիա): 2013-2020 թվականներին նրանք կամ նրանց ընկերությունները անշարժ գույք են գնել 8 758 300 լարիի չափով, իսկ պետական ձեռնարկությունների բաժնետոմսերը՝ 2 210 000 լարիի չափով:

Ինչ վերաբերում է երկու թեկնածուներին (Դավիթ Սոնղուլաշվիլիին և Իրակլի Խախուբիային), ապա նրանց հետ կապված ընկերությունները պետական ֆինանսավորում են ստացել «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում՝ 12 646 900 լարի ընդհանուր ներդրմամբ:

30 թեկնածուներից վեցը չեն զբաղվում բիզնես գործունեությամբ և քաղաքական հանգանակություն չեն կատարել: Դրանք են Սոզար Սուբարին, Նոդար Թուրձելաձեն, Դավիթ Սերգեենկոն, Շալվա Կերեսելիձեն, Զաուր Դարգալին և Նինո Լացաբիձեն:

«Վրացական երազանքի» վեց թեկնածուները, որոնք առաջադրվել են մեծամասնական ընտրատարածքներում, նախկինում 2012 թ-ին գումար էին հանգանակել «Միասնական ազգային շարժմանը»: Դրանք են՝ Բեքա Օդիշարիան, Դավիթ Սոնղուլաշվիլին, Գոչա Էնուքիձեն, Զաալ Դուգլաձեն, Իրակլի Խախուբիան և Անզոր Բոլքվաձեն:

Միամանդատ շրջանային ընտրություններին մասնակցող 30 թեկնածուներից 17-ը գործող կամ նախկին պետական պաշտոնյաներ են, ովքեր իրենց ունեցվածքի հայտարարագրերը ներկայացրել են 2019-2020 թվականներին: Վերջին լրացրած հայտարարագրերում հայտնաբերվել են հետևյալ խախտումները.

Հինգ թեկնածուներ թերի են լրացրել կամ ընդհանրապես չեն հայտնել իրենց պատկանող ընկերությունների և/կամ նրանց ընտանիքի անդամների ընկերությունների մասին, դրանք են՝ Դավիթ Սոնղուլաշվիլին, Ալեքսանդր Մոծերելիան, Անզոր Բոլկքաձեն, Իրակլի Խախուբիան և Ռեսան Կոնծելիձեն:

Վեց դեպքերում պետծառայողները իրենց բաժնետոմսերը կառավարելու իրավունքով չեն փոխանցել մեկ այլ անձի ընկերությանը: Օրենքի խախտում լինելուց բացի, դա նաև ցույց է տալիս, որ այդ պետծառայողները չեն հրաժարվել իրենց բաժնետոմսերը կառավարելուց նույնիսկ ֆորմալ: Դրանք են՝ Լեւան Կոբիաշվիլին, Դավիթ Սոնղուլաշվիլին, Սամվել Մանուկյանը, Իրակլի Խախուբիան, Գոչա Էնուքիձեն և Իրակլի Քադագիշվիլին:

«Transparency International Georgia»-ն նշում է, որ չի կարող ստուգել, արդյո՞ք այս ուսումնասիրության մեջ նշված ընկերությունները շարունակում են իրենց գործունեությունը, քանի որ ընկերությունների գործունեությունը որոշելու համար պահանջվող տեղեկատվությունը հարկային գաղտնիք է համարվում: