Այսօր, Թբիլիսիի Հայկական տիկնիկային թատրոնը, Ախալքալաքի «Խաս բախչա» կենտրոնական զբոսայգում, անվճար ելույթ ունեցավ երեխաների համար: Թատրոնը ներկայացրեց երաժշտական հատվածներ տարբեր ներկայացումներից:

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 18: 00-ին Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական այգում Ախալքալաքի երեխաների համար ելույթ ունեցավ Հայկական տիկնիկային թատրոնը: Սա տիկնիկային թատրոնի առաջին այցելությունն էր Ջավախք:

kukolni teatr 2

«Ես ուզում եմ, որ Ջավախքի երեխաներն առաջնորդվեն հայկական մշակույթով և հեքիաթներով: Չնայած այն բանին, որ մեր թատրոնը երիտասարդ է, նա մասնակցել է շատ լուրջ միջոցառումների: Մեր թատրոնն անկախ է և հանդես է գալիս տարբեր հարթակներում: Ես ցանկանում եմ հեքիաթի միջոցով երեխաներին հասցնել հայոց լեզուն», – ասաց թատրոնի հիմնադիր, նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը:

kukolni teatr3

Տիկնիկային թատրոնը ելույթ ունեցավ երաժշտական հատվածներով՝ աշխարհի տարբեր ժողովուրդների տարբեր ներկայացումներից:

kukolni teatr4

Թբիլիսիի Հայկական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 2018 թ-ին:

Ախալքալաքում Հայկական տիկնիկային թատրոնի այսօրվա ներկայացումը կազմակերպվել էր «Վրաստանի հայերի միության» նախաձեռնությամբ և հովանավորությամբ՝ հասարակական ինտեգրման ծրագրի շրջանակներում:

Թատրոնը հանդես կգա նաեւ Ախալցիխեում, ներկայացումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 6-ին:

teatr kukl