Ուժեղ քամու, ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Նինոծմինդայից մինչև հայկական սահման ճանապարհահատվածով:

Այս մասին այսօր հայտարարել է Ճանապարհային դեպարտամենտը: Ըստ տեղեկատվության ճանապարհը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով: Տեղում արգելում է երթևեկությունը նշված ճանապարհահատվածով պարեկային ոստիկանությունը: