Հիվանդությունների վերահսկողության Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն այսօր լրագրողներին հայտարարել է, որ հունվար-փետրվար ամիսնրին Վրաստանում սպասվում է գրիպի վարակի տարածման դեպքերի ավելացում:

«Այսօր երկրում արձանագրվում է 100 հազար բնակչի հաշվով գրիպի վարակի 240 դեպք, ինչը այսօրվա ժամանակաշրջանին համապատասխան է և չի գերազանցում նախորդ տարվա համանման ցուցանիշը», – հայտարարեց Գամղրելիձեն:

Գամղրելիձեի խոսքով, գրիպի համաճարակ կհայտարարվի այն դեպքում, եթե վարակվածների թիվը 100 հազար մարդու համար գերազանցի 500 դեպքը:

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկողության Ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում գրիպի վարակով թունավորումը համապատասխանաբար սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսից ու հունվար-փետրվարին արձանագրվում է նման դեպքերի թվի ավելացում:

Էդիտա Բադասյան