Վրաստանում Հնդկաստանի երեք քաղաքացիներ ձերբակալվել են պետական ​​սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

Հետաքննության համաձայն՝ անցակետը շրջանցելով, օտարերկրացիները Վրաստանի տարածք են մուտք գործել Հայաստանից:

Քրեական գործը հարուցվել է «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատում» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը նախատեսում է ազատազրկում` չորսից հինգ տարի ժամկետով:

2020 թվականի սկզբից ի վեր 92 օտարերկրացիների մեղադրանք է առաջադրվել Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու համար: Այդ թվում՝ 35-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 9-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ, չորսը՝ Իրանի քաղաքացիներ, չորսը՝ Պաղեստինի, մեկը՝ Մարոկոյի քաղաքացի, և ևս մեկը՝ Ալժիրի: