Ախալքալաքի շրջանի 2016 թվականի բյուջեն կազմում է 7 660 900 լարի, ինչը 303 200 լարիով ավելի է նախորդ տարվա բյուջեից:

2016 թվականի բյուջեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի մեկից, մինչ բյուջեի ընդունումը այն ուշադիր քննարկվում էր Ախալքալաքի Շրջանային ժողովում: Ինչպես ընդունված է` պատգամավորները շատ քննադատեցին, և բյուջեում արվել է նույնիսկ որոշ ճշգրտումներ, սակայն, ըստ էության, այս տարի նույնպես առաջնահերթությունները չեն փոխվել: Գերակայություններն են որոշ կետեր, ինչպիսիք են ենթակառուցվածքները, ճանապարհների ասֆալտապատումը, ջրամատակարարումը:

Ավելացվել է սանիտարական մաքրմանը հատկացված գումարը , որի համար տեղական բյուջեից հատկացվել է 230 000 լարի, 2015 թվականին այդ գումարը կազմում էր 127 200 լարի:

Բնակարանային և կոմունալ ծառայություններին անցյալ տարի հատկացվել էր 1 868.4լարի, այս տարի նվազել է գումարը և կազմում է 746,500 լարի, սակայն, թե ինչ է նշանակում սույն կետում նշվածը` բյուջեում չի կոնկրետացվում:

Ջրամատակարարման համար 2015 թվականին հատկացվել էր 606,500 լարի, որի վրա այս տարի կծախսվի 926,2 լարի:

Այս տարի որոշվել է ավելի շատ ուշադրություն դարձնել փողոցային լուսավորմանը: Շրջանի արտաքին լուսավորությանը հատկացվել է 140,000 լարի, անցյալ տարի այդ գումարը մոտ երեք անգամ քիչ էր և կազմում էր 53.800 լարի:

Գրեթե կրկնապատկվել է այն գումարը, որը կուղղվի առողջապահությանը, անցյալ տարի կազմում էր 91,000 լարի, և այս տարի 170,700 լարի: Հիմնական ծառայություններից մեկին «Սոցիալական»-ին այս տարի հատկացվել է 689,000 լարի, ինչը երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա գումարը – 310,700 լարի:

Ախալքալաքի շրջանի բյուջեն, որը բաց է հանրության համար, կարելի է տեսնել «Օրենսդրական տեղեկատու» պաշտոնական կայքում՝ matsne.gov.ge-ում: Այնտեղ նշված է, որ մարդիկ, ովքեր կարիք ունեն արտակարգ օգնության, տրանսպորտային ծախսերի բժշկական հետաքննության համար, կարող են այդ հարցերով դիմել տեղական իշխանություններին:

Օգնություն կտրվի սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք ունեն ոչ ավելի, քան 90 միավոր: Այս ծրագիրը կաջակցի հաշմանդամություն ունեցող անձանց և սայլակավոր անձանց, քաղցկեղով հիվանդներին, հեմոդիալիզով հիվանդներին, ինչպես նաև նրանց, ովքեր այնպիսի հիվանդություններ ունեն, ինչպիսիք են արյան քաղցկեղը, լյարդի ձախողումը(վերջ- փուլ), տուբերկուլյոզը, վարակիչ հիվանդությունները և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, ովքեր երկար ժամանակ ունեցած հիվանդության պատճառով գամված են անկողնին:

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի նունպես կտրվի միանգամյա օգնություն նորածինների համար 250 լարիի չափով:

Բյուջեում նաև նշվում է 3 կետ գրեթե նույն անունով, բայց գումարի տարբեր տեղաբաշխմամբ` «Հանգիստ, մշակույթ և կրոն» – 1 164.700 լարի, «Հանգստի եւ սպորտի օբյեկտների համար» – 619,200 լարի, «Մշակութային ծառայություններ» – 540.500 լարի:

Նախադպրոցական կրթության, այսինքն մանկապարտեզների այս տարի հատկացվել է 596,400 լարի, այդ գումարը նույնպես համեմատաբար աճել է վերջին տարվա հետ
համեմատած (400.600 լարի):

Նախատեսվում է նաև իրականացնել վերանորոգման աշխատանքներ քաղաքի երեք մանկապարտեզներում, ինչպես նաև Կոտելիա, Ազավրեթ, Գումբուրդո գյուղերի մանկապարտեզներում:

Տեղական ինքնակառավարումը ուշադրություն է դարձնում նաև ջրամատակարարմանը, խմելու և ոռոգման ջուր կանցկացվի Աբուլ,Բեժանո, Մերենիա,Խանդո, Մյասնիկյան գյուղերում, իսկ Ալաստան գյուղում կկառուցվի ջրամբար:

Ըստ բյուջեի պետք է տեղադրվեն լուսակիրներ, որի գումարը չի նշվում: Ինչպես անցյալ տարվա բյուջեում, կրկին նշվում է «քաղաքային շուկայի բարեկարգումը», սակայն գումարը չի նշվում: Միջոցներ են հատկացվել շրջանի շենքերի վերանորոգման համար:

Այս տարվա նորարարությունը կլինի երկու մինի մարզադաշտի կառուցումը երկու վայրերում և բազմաբնակարան շենքերի ճակատամասերի վերանորոգումը: Պահեստային հիմնադրամը կազմում է 80 000 լարի:

Քրիստինե Մարաբյան