Ջավախքի ամենամեծ դուխոբորական գյուղում 120-130 դուխոբոր է մնացել, նրանք ամեն կիրակի արևածագին հավաքվում են մաքուր հագուստով և մաքուր մարմնով «Որբանոցում», երգում սաղմոս և աղոթում Հորն, Որդուն և Սուրբ Հոգուն, առանց միջնորդների:

Ջավախքում դուխոբորական համայնքը գնալով ավելի է փոքրանում: Ռուսական դուխոբորների որոշ գյուղերում մնացել է 2-3 ընտանիք, իսկ մի քանի գյուղերում ընդհանրապես չի մնացել: Մի ժամանակ ամենամեծ դուխոբորական գյուղում,նախկին Բոգդանովկայի այժմյան Նինոծմինդայի շրջանի Գորելովկայում ապրում են 120-130 դուխոբորներ: Ջավախքի ռուսական բնակչության մեծ մասը գաղթել է պատմական հայրենիք` Ռուսաստան:

gorelovka

Այժմ դուխոբորների հարևանությամբ ապրում են հայեր ու վրացիներ, աջարներ լեռնային Աջարիայից, ովքեր տեղափոխվել են բնական աղետների պատճառով: Ինչպես նախկինում դուխոբորները զբաղվում են անասնապահությամբ, թեև ըստ նրանց խոսքերի, հողամաս այդքան էլ շատ չի մնացել: Այն պատճառով, որ հիմնականում երիտասարդությունն արտագաղթել է, մնացածների համար դժվար է գտնել կին կամ ամուսին դուխոբորների շրջանում, հաճախակի են ամուսնությունները տեղացի հայերի և հայուհիների հետ:
duxobori
Վերջերս խաղաղասեր դուխոբորների մոտ առաջացել է մի խնդիր, որը շատ վշտացնում և մտահոգում է նրանց: Պղծվում են դուխոբորների սրբավայրերը, գերեզմանատունը, որտեղ թաղված են առաջին դուխոբորները, այժմյան դուխոբորների նախնիներն, ովքեր արտաքսվել են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի օրոք:

Դուխոբորների ավանդույթների և կյանքի մասին դիտեք տեսանյութը`

Քրիստինե Մարաբյան