Օրեր առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում վիճաբանություն էր տեղի ունեցել Ջավախքի ազգային պարկի կողմից հատկացված տարածքում խոտհարքերի շուրջ: Վիճահարույց խնդրի որոշումը հետաձգվել է։

Կարծախ գյուղի բնակիչները որոշեցին հողերը վերաբաշխել խոտհարքի համար, որոնք հատկացվել են Ջավախքի ազգային պարկի ձևավորման ընթացքում` խոտհունձի սեզոնից հետո: Այս պահին որոշվել է խոտը հնձել այնտեղ, ում որտեղ հարմար կլինի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Կարծախ գյուղի բնակիչները բարձրացել էին այն տարածք, որտեղ գյուղի խոտհարքերն են: Ժամանակին գյուղի բնակիչներին այդ հողը հատկացվել էր Ջավախքի ազգային պարկի կողմից, որպեսզի նրանք կարողանային խոտ հնձել, քանի որ Կարծախի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ինչպես մեզ պատմեցին գյուղացիները, այդ ժամանակից ի վեր այդ տարածքում խոտը հնձել են հիմնականում նախկին գյուղի պաշտոնատար անձինք` պատգամավորը, գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը և նրանց համախոհները:

Այդ օրը կոնֆլիկտ էր տեղի ունեցել, ներկա իշխանության ներկայացուցիչների, որոնք աջակցում են բնակչությանը, և այն մարդկանց միջև, ովքեր այս ժամանակահատվածում խոտ են հնձել: Գյուղացիները Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախկին պատգամավոր Աբրահամ Կարապետյանի և նախկին լիազոր Ատոմ Հողմրցյանի ու նրանց համախոհների անուններն են տալիս: