Ախալքալաքի մունիցիպալիտետում խոտհնձման շրջանն արդեն ավարտվում է: Սա գյուղական ամենածանր աշխատանքներից մեկն է: Գյուղացիները տրակտորներով մեծ տարածքներ են հնձում, իսկ փոքր խոտհարքերը` ձեռքի հնձիչ գործիքով կամ գերանդիով:

Խոտհունձը սկսվում է տաք եղանակին` սեզոնի որոշակի ժամանակահատվածում, երբ խոտը հասնում է պահանջվող բարձրության և զանգվածի, որպեսզի հնարավոր լինի խոտը հաջողությամբ հավաքել:

11

Դադեշ գյուղի բնակիչներն արևի տակ չորացրած խոտն ընդարձակ դաշտերից հնձում, հավաքում և տանում են տուն:

Գյուղացիների խոսքով՝ մարդկանց մեծամասնությունը խոտը հնձում են ձեռքով, քանի որ միշտ չէ, որ ունենում են միջոցներ հնձամեքենայի համար:

Ինչպես նշում են գյուղացիները, գերանդիով հունձն աշխատատար է, բայց՝ էժան:

Այստեղ ամեն ինչ արվում է ձեռքով: Հնձում են գերանդիով, հավաքում են եղաններով և փոցխերով, երկար շաղշերով խոտը դիզում են բարդերի, ապա բեռնատար մեքենաներով կամ տրակտորներով տանում են տուն:

Այսօր քչերն են մնացել, ովքեր խոտը հնձում են գերանդիով:

5

Ըստ գյուղացիների, նախորդ տարիների համեմատ, այս տարի խոտի գինը շատ ավելի բարձր է:

2

8

Հնձված խոտի քանակը շատ է անհանգստացնում Ախալքալաքի շրջանի բնակիչներին: Սովորական գյուղացին խիստ կախված է իր խոտհարքերի խոտի քանակից: Եթե պակասություն լինի, մարդիկ ստիպված կլինեն անասուն պահելու համար ձմռանը գնել այն: Խոտի մոտավոր գինը, ըստ ֆերմերների կանխատեսումների, մեկ տուկը կարժենա ավելի քան 7 լարի:

9

6

Դադեշցի Սամվելը ձեռքի խոտհարով է հնձում դաշտերը: Ըստ նրա, նախորդ տարվա համեմատ խոտը քիչ է, իսկ գինն ավելի բարձր:

«Այս տարի, 1 հա տարածքից, ամենայն հավանականությամբ, դուրս կգա 70 տուկ: Եթե բերքը լավը լինի, ապա 1 հեկտարից պետք է դուրս գա մինչև 200 տուկ», – ասում է նա:

Ըստ նրա՝ Դադեշ գյուղում յուրաքանչյուր ընտանիք առնվազն 3 կով է պահում, իսկ ոմանք էլ 10-15 կով:

«Ես 5 կով եմ պահում, ինձ պետք է մոտ 500 տուկ», – ասում է Դադեշ գյուղի բնակիչ Սամվելը:

10

Գյուղացիներից ոմանք, որոնց խոտհարքերը գյուղերից հեռու են, ապրում են իրենց հողամասերի հարևանությամբ գտնվող վրաններում և խոտը հնձում են այնտեղ: Մեծ խոտհարքեր ունեցող մարդիկ հաճախ վաճառում են հնձած խոտը:

1

Բրատիսլավ Իգիթխանյան