Հուլիսին ամբողջ Վրաստանում բացահայտվել է ապօրինի ծառահատման և տրանսպորտավորման 213 փաստ: 13 գործերը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:

Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը և Գյուղատնտեսության նախարարությունը, Բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, ամենամեծ թվով ապօրինի ծառահատումները գրանցել են Կախեթիի շրջանում՝ 77 դեպք:

Սամցխե-Ջավախքի շրջանում հայտնաբերվել է 26, Իմերեթիում` 49, Սամեգրելո-Զեմո Սվանեթում` 14, Շիդա Քարթլիում` 11, Քվեմո Քարթլիում՝ 9-ը, Աջարիայում` 15, Մցխեթա-Մթիանեթիում` 8, Ռաճա-Լեչխումիում` 3, Գուրիայում`1 դեպք:

Առգրավվել է ընդհանուր առմամբ 1000 խորանարդ մետր ապօրինի հատված փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է անտառահատման տեխնիկական կանոնակարգի 28 խախտում և վերացվել են 10 չգրանցված անտառային հատումները:

Այս դեպքերով զբաղվում են պատկան մարմինները` հետագա արձագանքման նպատակով: