Սամցխե-Ջավախքի համալսարանը սկսել է «Մաքսային գործ» ծրագրով սովորել ցանկացողների գրանցումը: Գրանցումը կտևի մինչև օգոստոսի 10-ը:

Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.emis.ge կայքը:

Գրանցվելու համար ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ, պարզապես պետք է մուտքագրել անձնական համարը, ու անհրաժեշտ է նաև, որ դիմումատուն ունենա ատեստատ: Ցանկացողները կարող են մուտք գործել վերը նշված կայք և գրանցվել: Գրանցման հետ կապված խնդիրների դեպքում, կարող եք զանգահարել թեժ գծով, որտեղ մանրամասն կբացատրեն, թե ինչպես գրանցվել:

Օգոստոսի 2-ին Սամցխե-Ջավախքի համալսարանն անցել է արտոնագրում, իսկ այսօր նրանք բացել են խոստացված «Մաքսային գործ» ծրագրի գրանցումը:

«Մաքսային գործ» նոր ծրագիրը կբացվի համալսարանի Ախալքալաքի մասնաշենքում:

Ուսանողները սովորելու են ավելի քան մեկ տարի, իսկ առաջին տարում համալսարանը մտադիր է ուսման ընդունել 14 ուսանողի: Եթե 14 դիմորդ լինի, համալսարանը նրանց ընդունելու է հարցազրույցով, եթե դիմորդները 14-ից ավելի լինեն, ապա նրանք քննություն կհանձնեն:

Ռեկտորի խոսքերով, ծրագրում դասավանդելու են ապագա գործատուները:

«Այս վայրերում, մեզ թվում է, կադրերի պակաս կլինի, և տեղի բնակչությունը մեծ հնարավորություն ունի: Եթե ուսանողները լավ սովորեն և լավ անցնեն պրակտիկան, ապա նրանք աշխատանքի կընդունվեն », – ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն: