Վրաստանի մինչև 17 տարեկան քաղաքացիները կստանան միանվագ օգնություն 200 լարիի չափով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի խոսքով, երեխաներին սոցիալական օգնությունը կտրվի ուսումնական տարվա սկզբին:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր քաղաքացիները, մինչև 17 տարեկան երեխաները պետության կողմից կստանան 200 լարիի օգնություն և դա կլինի երեխաներին ցուցաբերած կարևորագույն սոցիալական օգնությունն այս ճգնաժամում»,- հայտարարել է վարչապետը: