Խանդոյի Սուրբ Գևորգ վանքը Ջավախքում հավատացյալների ամենասիրած սրբավայրերից մեկն է, որտեղ բժշկություններ են կատարվում: Բազում զարմանալի պատմություններ կան կապված այս սրբավայրի հետ: Այսօր էլ մարդիկ հավատում են և շարունակում Ջավախքի տարբեր գյուղերից, Վրաստանի ու Հայաստանի տարբեր անկյուններից ուխտի գալ:

xando5

Սուրբ Գևորգ եկեղեցին, որը նաև լայն հանրությանը հայտնի է որպես «ծռատոնի վանք» անվանումով, շատերի համար եղել է, և շարունակում է մնալ երազանքենրի իրականացման վայր։ Եվ մարդիկ հավատում են այս վանքի զորությանը:

Խանդոյում պատմում են՝ նրանք ովքեր երեխա չեն ունեցել, կամ երեխաները խնդիրներով են ծվել ուխտի են եկել Ս. Գևորգ և հասել իրենց նպատակին:

xando4

Վանքում մի անցք կա, որտեղից էլ հիվանդ, չխոսող ու թույլ երեխաներին անցկացրել են, որպեսզի բուժվեն։ Այս գործողությունը կատարվել է հետևյալ կերպ՝ մեկ անգամ երեխային մատուռի շուրջբոլորը ման էին տալիս, այնուհետև յոթ անգամ այդ անցքից ներս ու դուրս էին մտցնում, որից հետո երեխաները բուժվում էին։ Սակայն այդ անցքը վանքի վերանորոգման ժամանակ փոքրացրել են, և այսօր այդ անցքի միջով հնարավոր չէ երեխա անցկացնել:

xando9

Ինչպես Ռուզան տատիկն է հիշում, դեռ իր մանուկ ժամանակ տարբեր գյուղերից եկել են ուխտի, երեխա ունենալու, կամ բուժվելու ցանկությունով։ Ծնողները երեխային մտցրել են վանքում մինչ օրս պահպանվող անցքի միջով, որից հետո երեխան սկսել է խոսել:

«Ծծմայր»

Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում գտնվող Սուրբ Գևորգը վանքը հայտնի է նաև «Ծծմայր» բուժող ավազանով, որտեղ կերակրող մայրերը կրծքերն էին լվանում և բուժվում:

Այսօր էլ, կրծքերի ցավ ունեցող կանայք գյուղամեջի աղբյուրից ջուր են վերցնում և վանքի «Ծծմայրի» ավազնում լվանում կրծքերը: Այդպիսով բժշկելով իրենց ցավերը:

Xando3

Խոյը

Այս վանքի տարածքում երկու քարե խոյ, որոնցից մեկի գլուխն առանձնացված է։ Հենց այդ խոյը մայրանալ ցանկացող կանանց համար եղել է իսկական հույսի աղբյուր։ Այն կանայք, ովքեր երկար ժամանակ երեխա չեն ունեցել, մայիսի 6-ին՝ Սուրբ Գևորգի տոնին կամ ինչպես ժողովուրդն է ասում «ծռատոնին» ուխտի են գնացել և նստել այդ խոյի վրա, երազանք պահել ու աղոթել, որպեսզի ունենան այդքան երկար սպասված զավակին։

«Ես շատ փոքր էի, հիշում եմ գալիս էին տարբեր գյուղերից, նստում էին խոյի վրա ու աղոթում, որպեսզի երեխա ունենան։ Այս ավանդույթը շատ հին է։ Եվ ես գիտեմ, որ շատերին է օգնել, որ հասնեն իրենց վաղեմի երզազանքին», հիշում է Ռուզան տատը։

Xando2

xando7

Ինչպես հնում, այնպես էլ այսօր հավատավորը ժողովուրդն ուխտի է գալիս Խանդոյի Սուրբ Գևորգի վանք, սակայն սրբավայրը հատկապես մարդաշատ է լինում ուխտավորներում մայիսի 6-ին, երբ նշում են հենց Սուրբ Գևորգի տոնը:

Խանդո գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին (XII – XIII դդ.) կառուցված է սրբատաշ կարծր քարով և աչքի է ընկնում ճարտարապետական բարձր արվեստով:

Գայանե Ակոջյան