Ախալքալաքի մունիցիպալիտետում, Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը 2021 թ.-ին մտադիր է իրականացնել, 9 366 102 լարիի չափով, 7 ենթակառուցվածքային նախագիծ, իսկ Բարձրալեռ շրջանների հիմնադրամը՝ 1 213 551 լարիի չափով 2 աշխատանք:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Բարձրալեռ շրջանների հիմնադրամը 2021 թ-ին մտադիր են իրականացնել համապատասխանաբար՝ 7 և 2 ենթակառուցվածքային աշխատանքներ: Այս աշխատանքներից 6-ը վերաբերում են ճանապարհների ասֆալտապատմանը, մեկը` նոր կամրջի կառուցմանը, ևս մեկը` մանկապարտեզի կառուցմանը և մյուսն էլ` խմելու ջրի համակարգին:

Այն աշխատանքները, որոնք մտադիր է իրականացնել Տարածաշրջանային հիմնադրամը.

1. Խանդո-Վարևան ճանապարհահատվածի ասֆալտապատում՝ Խանդո գյուղից մինչև Վարևան գյուղի դպրոցը, 1800 մ երկարությամբ, աշխատանքի ընդհանուր գումարը կազմում է 1 200 000 լարի, որից 1 140 000 լարին հատկացվում է Տարածաշրջանային հիմնադրամի կողմից, իսկ 60 000 լարին` տեղական բյուջեի:

2. Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի, Կարտիկամ -Կուլիկամ 1200 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատում, աշխատանքների ընդհանուր ծավալը 1 000 000 լարի է, որից 950 000 լարին կհատկացվի Տարածաշրջանային հիմնադրամի կողմից, 50 000-ը` տեղական բյուջեի:

3. Դիլիսկա-Չունչխա ճանապարհի 1100 մ հատվածի ասֆալտապատում: Աշխատանքների ընդհանուր ծավալը 1 մլն լարի է, որից 950 հազար լարին Տարածաշրջանային հիմնադրամի մասնաբաժինն է, 50 000 լարին՝ տեղական բյուջեինը:

4. Ալաթուման-Բեժանո ճանապարհի 2880 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատում, աշխատանքների ընդհանուր ծավալը 1 886 102 լարի է, որից 1 791 797 լարին հատկացնում է Տարածաշրջանային հիմնադրամը, իսկ 94 305 լարին` տեղական բյուջեն:

5. Լոմատուրցխ-Ազավրեթ ճանապարհի 2000 մ երկարության հատվածի ասֆալտապատում: Աշխատանքների ընդհանուր ծավալը 1 680 000 լարի է, որից 1 596 000 լարին հատկացվում է Տարածաշրջանային հիմնադրամի կողմից, իսկ 84000 լարին` տեղական բյուջեի:

6. Մուրջախեթ գյուղում նոր կամրջի կառուցում, որի ընդհանուր գումարը կազմում է 60 000 լարի, որից՝ 570 000 լարին վճարվում է Տարածաշրջանային հիմնադրամի կողմից, իսկ 30 000 լարին` տեղական բյուջեի:

7. Վաչիանից մինչև Քարսեպ 3000 մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատում: Աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է 2 000 000 լարի, որից 1 900 000 լարին տրամադրվում է Տարածաշրջանային հիմնադրամի կողմից, իսկ 100 000 լարին` տեղական բյուջեի:

Այս բոլոր աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 9 366 102 լարի: Ենթակառուցվածքային 7 աշխատանքներից պատրաստ են միայն Ալաթուման-Բեժանո ճանապարհահատվածի վրա իրականացվող աշխատանքների նախագիծն ու նախահաշիվը, Լոմատուրցխ-Ազավրեթ ճանապարհահատվածի աշխատանքների համար նախագիծը դեռ պատվիրված չէ, իսկ մյուս աշխատանքների համար նախագծերը նախապատրաստման փուլում են:

Ախալքալաքի մունիցիպալիտետում Բարձրալեռ շրջանների հիմնադրամը 2021 թ.-ին մտադիր է իրականացնել երկու ենթակառուցվածքային աշխատանքներ.

1. Կարծախ գյուղում խմելու ջրի համակարգի կառուցում՝ 411 342 լարիի չափով,

2. Գոգաշեն գյուղում մանկապարտեզի կառուցում՝ 802 209 լարիի չափով:

Այս երկու աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 1 213 551 լարի:

Կարծախ գյուղում խմելու ջրի համակարգի երկարությունը 800 մ է, 411 342 լարի ընդհանուր գումարից 390 775 լարին կազմում է Բարձրալեռ շրջանների հիմնադրամի մասնաբաժինը, իսկ 20 567 լարին՝ տեղական բյուջեի:

Գոգաշեն գյուղում մանկապարտեզի շենքի կառուցման համար նախատեսված է 411 342 լարի: Ընդհանուր գումարից 390 775 լարին Բարձրալեռ շրջանների հիմնադրամի մասնաբաժինն է, իսկ 20 567 լարին՝ տեղական բյուջեի: Այս երկու աշխատանքների նախագծերը պատրաստ են:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Մագդա Ամիրշադյանի, դեռ վերջնականապես որոշված չէ, որ այս աշխատանքները կկատարվեն, պարզապես հիմնադրամները պահանջում են, որ մունիցիպալիտետն առաջարկի այն աշխատանքները, որոնք իրենք կիրականացնեն, եթե միջոցները թույլ տան:

«Նրանք պարզապես ցանկանում են, որ մենք, որպես պլան, ուղարկենք նրանց այն աշխատանքները, որոնք ցանկանում ենք, որ իրենք իրականացնեն, սակայն կիրականացվեն, թե ոչ, մենք դեռ չգիտենք, մենք առաջարկներ ենք ուղարկում: Որոշում է պետությունը», – ասաց Մագդա Ամիրշադյանը:

Ըստ Մագդա Ամիրշադյանի, այս 9 աշխատանքների համար նախատեսված բոլոր նախագծերը պատրաստ կլինեն մինչև օգոստոսի վերջ:

Նշենք, որ Բարձրլեռ և Տարածաշրջանային հիմնադրամների նախագծերում տեղական բյուջեի ֆինանսավորվող մասը կազմում է առնվազն 5%: