Նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի որդուն՝ Բուսա Ժվանիային, մեղադրանք է առաջադրվել Լևան Թոփաձեի սպանության փորձի համար: Այս մասին հայտնում են Վրաստանի դատախազությունից:

«Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի օգոստոսի 2-ին, լուսաբացին, Լ.Թ.-ի բնակելի շենքի պատշգամբում, որը գտնվում է Թբիլիսիի Ի.Ճավճավաձեի պողոտայում, Բ.Ժ. կանխամտածված սպանության նպատակով նա դանակով հարված է հասցրել Լ.Թ.-ին ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, ներառյալ` կրծքավանդակի առաջնամասում և հետնամասում, ինչպես նաև պարանոցի և ականջախեցու հատվածում: Լ.Թ.-ին ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում նրան հաջողվել է փրկել», – ասված է հաղորդագրության մեջ:

Քննչական միջոցառումների արդյունքում առգրավվել է հանցագործության կատարման ենթադրյալ զենքը` դանակը:

Բուսա Ժվանիան ձերբակալվել էր 2020 թվականի օգոստոսի 2-ին: Քրեական քործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 19-108-րդ հոդվածներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 15 տարի ժամկետով: