Բորժոմիում ընթանում է Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվում է նոր ռազմավարական փաստաթուղթ:

Օգոստոսի 3-ից 4-ը, Բորժոմիի «Crown Plaza» հյուրանոցում աշխատանքային հանդիպում է անցկացվում Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարարի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են Վրաստանում ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների շուրջ: Հանդիպմանը մասնակցում են Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ովքեր աշխատում են այս երկու շրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում են էթնիկ փոքրամասնություններ` հայերն ու ադրբեջանցիները:

Borjomi vstrecha

Հանդիպմանը կքննարկվի ազգային փոքրամասնությունների ինտեգրման առնչությամբ երկրի ռազմավարությունը՝ 2020-2024 թվականների ընթացքում, «Քաղաքացիական հավասարություն և ինտեգրում» վերտառությամբ:

Հանդիպումը բացեցին Հաշտեցման և քաղաքացիական հավասարության փոխնախարար Լիա Գիգաուրին, Վրաստանի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Էկատերինե Սխիլաձեն և Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի ներկայացուցիչ, «Հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության և ինտեգրման աջակցության ծրագրի» (PITA) տնօրեն՝ Լաշա Ջուղելին:

Փաստաթուղթն արտացոլելու է ազգային փոքրամասնությունների վրացական հասարակության մեջ ինտեգրվելու գործողությունների պլանը, որը չի խախտում նրանց ինքնության իրավունքները և պահպանում է նրանց մշակույթը, ավանդույթներն ու լեզուն:

Քրիստինե Մարաբյան