«Եվրոպական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավորության 16 թեկնածուներից է Արսեն Կարապետյանը: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:

Այսօր՝ օգոստոսի 3-ին, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը ներկայացրել է 16 ընտրատարածքներում մեծամասնական պատգամավորների թեկնածուներին:

«Ամեն պայքար ունի իր փուլը, փուլ կա պետք է պայքարես փողոցում, փուլ կա պետք է պայքարես ընտրության մեջ: Սա մի փուլ է, որ ես համոզված եմ կվերջանա հաղթանակով: Կուսակցությունը որոշեց ու ես չհրաժարվեցի առաջադրվել: Ես պատրաստ եմ պայքարի, ես պատրաստ եմ առողջ մրցակցության», – JNEWS-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արսեն Կարապետյանը:

Արսեն Կարապետյանը ծնվել է 1982 թվականի հուլիսի 19-ին: Ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, մասնագիտությամբ իրավաբան է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա: