Օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 52 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կիրակի օրերն ախտորոշման լաբորատորիաների մեծ մասը չի աշխատում, ինչի պատճառով քիչ թեստավորում է անցկացվում։

Մահվան ևս 8 դեպք կա, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 762 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 228 է։

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնելեն, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Մեկ օրում վիրուսից բուժվել է ևս 111 պացիենտ, ընդհանուր առմամբ` 29 861, փաստացի բուժվում է 8251 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 167 095 թեստավորում: