Այսօր՝ օգոստոսի 1-ին, Բորժոմիում, Լիկանի ավանի մոտ բախվել են միկրոավտոբուսը և դիստրիբյուտորական մեքենան: Կան տուժվածներ:

Ավտովթարը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 1-ին, մոտավորապես ժամը 13:00 -ին: Ուղևորատար միկրոավտոբուսը վերադառնում էր Ախալցխա: Բախման հետևանքով տուժել է ութ մարդ:

«Ութ մարդ բերվեց մեզ մոտ: Նրանց վիճակը միջին բարդության է », – ասում է Բորժոմի հիվանդանոցի մենեջեր Իրակլի Դիասամիձեն:

Գործը քննվում է 276-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:

Նյութը՝ sknews.ge -ից