Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքէջում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1171 դեպք: Ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 947:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ:

Կարանտինի ռեժիմում է գտնվում 6588 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 323-ը: