Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ևս յոթ կուսակցություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին ասվում է ԿԸՀ-ի կայքում տեղադրված նյութերում:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2020 թվականի հոկտեմբերի 31-ին:

Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի, հուլիսի 29-ի երեկոյան գրանցվել է ևս յոթ կուսակցություն. «Առաջընթաց և ազատություն», «Հայրենիքի որդիների շքանշան – Հայրենիք», «Վրաստանի պահպանողական կուսակցություն», «Համաժողովրդական շարժում – Քրիստոնյա դեմոկրատներ», «Շարժում հանուն ազատ Վրաստանի», «Վրացական արմատները» և «Սոցիալ-դեմոկրատներ»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտադիմումներն ընդունել է ոչ խորհրդարանական կուսակցությունների կողմից մինչև հուլիսի 15-ը: Գրանցման համար հայտ է ներկայացրել ընդհանուր առմամբ 68 կուսակցություն: Մինչ օրս գրանցվել է 33 կուսակցություն, իսկ 11-ը մերժում են ստացել:

Խորհրդարանական կուսակցությունների համար գրանցման հայտի վերջնաժամկետը լրանում է ընտրություններից 57 օր առաջ՝ սեպտեմբերի սկզբին:

Ընտրական սուբյեկտների վերջնական ցուցակը հայտնի կդառնա քվեարկության օրվանից 30 օր առաջ:

Մինչ այժմ այն կուսակցությունները, որոնք վերջին ընտրություններում չէին կարողացել ստանալ 15 հազար ձայն, ստիպված կլինեն ԿԸՀ-ին ներկայացնել 5 հազար կողմնակիցների ստորագրություն: Մնացածը գրանցվում են ավտոմատ կերպով:

Մինչ այժմ գրանցված կուսակցություններն են.

«Արդարության վերականգնման միություն. Ժողովրդի ձայնը՝ Տերն է մեր ճշմարտությունը», առաջնորդ՝ Միխայիլ Սալուաշվիլի,

«Սոցիալական արդարության համար», առաջնորդ՝ Մամուկա Տուսկաձե,

«Վրաստան», առաջնորդ՝ Գիորգի Լիլուաշվիլի,

«Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն», առաջնորդ՝ Ջոնդո Ջավախիշվիլի,

«Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի (հայ. կոն)», առաջնորդ՝ Յագո Խվիչիա,

«Վետերան-ուժայինների և Վրաստանի հայրենասերների քաղաքական շարժում», առաջնորդ՝ Գիա Բերձենիձեն,

«Քրիստոնեա-դեմոկրատական շարժում», առաջնորդ՝ Գրիգոլ Ջոջուա,

«Նոր քրիստոնյա դեմոկրատներ», առաջնորդ՝ Նիկոլոզ Ջագլիձե,

«Եվրոպական դեմոկրատներ», առաջնորդ՝ Պաատա Դավիթաիա,

«Շարժում՝ հանուն ազատ Վրաստանի», առաջնորդ՝ Խաթունա Կոիավա,

«Քաղաքական պլատֆորմ՝ Նոր Վրաստան», առաջնորդ՝ Գիորգի Վաշաձե,

«Լելոն՝ Վրաստանի համար», առաջնորդ՝ Մամուկա Խազարաձե,

«Միասնական Վրաստան – ժողովրդավարական շարժում», առաջնորդ՝ Նինո Բուրջանաձե,

«Ազատություն՝ Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը», առաջնորդ՝ Մալխազ Գորգասլիձե,

«Պետությունը՝ ժողովրդի համար», առաջնորդ՝ Նիկա Մաչուտաձե,

«Ազատ դեմոկրատներ», առաջնորդ՝ Շալվա Շավգուլիձե,

«Ազգային ժողովրդավարական կուսակցություն», առաջնորդ՝ Բաչուկի Քարդավա,

«Վրաստանի լեյբորիստական կուսակցություն», առաջնորդ՝ Շալվա Նաթելաշվիլի,

«Ազատ Վրաստան», առաջնորդ՝ Կախա Կուկավա,

«Քրիստոնյա պահպանողական կուսակցություն», առաջնորդ՝ Շոթա Մալաշխիա,

«Հաղթանակած Վրաստան», առաջնորդ՝ Իրակլի Օքրուաշվիլի,

«Վրաց ազգայնականների միասնություն», առաջնորդ՝ Գայոզ Մամալաձե,

«Քարթուլի դասի», առաջնորդ՝ Ջոնդի Բաղաթուրի,

«Կանաչների կուսակցություն», առաջնորդ՝ Գիորգի Գաչեչիլաձե,

«Օրենք և արդարություն», առաջնորդ՝ Թամար Չարկվիանի,

«Բարեփոխիչներ», առաջնորդ՝ Դավիթ Միրոտաձե,

«Առաջընթաց և ազատություն», առաջնորդ՝ Նիկոլոզ Գվրիտիշվիլի,

«Հայրենիքի որդիների շքանշան – Հայրենիք», առաջնորդ՝ Գրիգոլ Սոխաձե,

«Պահպանողական կուսակցություն (Վրաստանի միապետական կուսակցություն)», առաջնորդ՝ Իրակլի Կոբավա,

«Ժողովրդական շարժում – քրիստոնյա դեմոկրատներ», առաջնորդ՝ Աննա Ռեխվիաշվիլի,

«Վրացական արմատներ», առաջնորդ՝ Թենգիզ Օքրոփիլաշվիլի,

«Սոցիալ-դեմոկրատները՝ Վրաստանի զարգացման համար», առաջնորդ՝ Գիա Ժորժոլիանի: