Հուլիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37 629-ի, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, որից 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ն այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 719 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 223 է։

Մեկ օրում վիրուսից բուժվել է 692 պացիենտ, ընդհանուր առմամբ` 27 357, փաստացի բուժվում է 9 330 պացիենտ։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 158 527 թեստավորում: