Հուլիսի 24-ին, Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև կայացել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը, որտեղ համակարգչային անիմացիա անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել է Արմաթ Հեշտիայի սան Հասմիկ Քալաշյանը:

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին մասնակցել է Արմաթի 57 սան, որոնցից 23-ն անցել են եզրափակիչ։

Հայտնի են DigiCode Javakheti: Applied Programming Youth Online Contest-ի հաղթողները.

Համակարգչային խաղեր

1-ին տեղ՝ Վաղարշակ Քոսյան, Ախալքալաք, 16 տարեկան
2-րդ տեղ՝ Հակոբ Թոփալյան, Ախալքալաք, 13 տարեկան
3-րդ տեղ՝ Օլյա Աստոյան, Հեշտիա, 16 տարեկան

Խրախուսական մրցանակներ՝ Շալվա Լազարաշվիլի, Ախալցխա, 10 տարեկան և Հարութ Պետրոսյան, Դամալա, 11 տարեկան:

Ինտերակտիվ անիմացիա

1-ին տեղ՝ Հասմիկ Քաշանյան, Հեշտիա, 16 տարեկան
2-րդ տեղ՝ Տաթև Պողոսյան, Ախալքալաք, 15 տարեկան
3-րդ՝ Սիմա Գրիգորյան, Ախալցխա, 15 տարեկան

Պիքսելային աշխատանք

1-ին տեղ՝ Միքայել Անտոնյան, Հեշտիա, 17 տարեկան
2-րդ տեղ՝ Էրիկ Դանոյան, Հեշտիա, 16 տարեկան

Մաթեմատիկա

1-ին տեղ՝ Լոքյան Հարութ, Ախալցխա, 13 տարեկան
2-րդ տեղ՝ Թադևոսյան Լենա, Ախալցխա, 13 տարեկան

Մրցույթն անցկացվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից։

Հեշտիա գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա