Այսօր, Նինոծմինդա-Սաղամո ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով սկսվել է հետաքննություն։

Ինչպես տեղեկացավ Jnews-ը Ներքին գործերի նախարարությունից, հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգիրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը նշանակում է նույն արարքը կատարել հարբած վիճակում, որը նախատեսնում է ազատազրկում մինչև 9 տարի, կամ պաշտոն զբաղեցնելու և գործունեության իրավունքից զրկել մինչև 3 տարի։

Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով կա մեկ զոհ, և երեք տուժած, որոնք գտնվում են ծանր վիճակում։