Օգնություն գյուղի ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Վաչիան և Կուլիկամ գյուղերի մարզադաշտերը կվերանորոգվեն: Աշխատանքների իրականացման համար մունիցիպալիտետն արդեն էլեկտրոնային մրցույթ է հայտարարել:

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում երիտասարդները հիմնականում զբաղվում են սպորտով` ֆուտբոլ, վոլեբոլ, թենիս և այլն: Սակայն կան շատ գյուղեր նույնիսկ մարզադաշտեր չունեն:

Վաչիան և Կուլիկամ գյուղերում մի քանի տարի առաջ կառուցված մարզադաշտերն այս տարի կվերանորոգվեն:

Վաչիան գյուղի մինի մարզադաշտը վերանորոգելու համար էլեկտրոնային մրցույթ է հայտարարվել՝ 6542 լարիով։

. հողի հարթեցման աշխատանքներ` 510 կվ/մ,
. պեմզայից ծածկույթի ավելացում, հարթեցում,
. ցանկապատի վնասված հատվածների մետաղական խողովակների նորացում` 12 հատ,
. ցանկապատի խողովակների ներկում,
. մետաղական անկյունների և
դռների ներկում։

Վաչիան գյուղի ներկայացուցիչ Ֆեոդոր Թորոսյանի խոսքերով, փոքր մարզադաշտը պետք է գյուղին։

«Մեր գյուղի երիտասարդները զբաղվում են սպորտով, հիմնականում ֆուտբոլով, այդ պատճառով երիտասարդությանն իհարկե պետք է մարզադաշտ ունենա»,- ասում է Թորոսյանը։

vachiann

Կուլիկամ գյուղում մարզադաշտի շինարարական աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը հայտարարվել է` 16 948 լարիով։

«Հիմա տենդեր է հայտարարված, դեռ աշխատանքները չեն սկսվել։ Կատարվելու են վերանորոգական աշխատաքներ։ Գյուղի դպրոցական տարիքի երեխանների համար շատ լավ է», – նշում է Կուլիկամ գյուղի մասնագետ Սերգեյ Շիրինյանը։

kulikam

Նախատեսվում է`

. հողի հարթեցման աշխատանքներ` 9 քառ/մ,
. աթոռների տեղադրում` 30 հատ,
. գոյություն ունեցող ցանկապատի բարձրացում,
. ցանկապատի ներկում
. մարզադաշտի լուսավորում։

Գայանե Ակոջյան