Ախալքալաքի հասարակական առողջապահական կենտրոնը թեստավորում է անցկացնում բնակչության շրջանում։ 15 տարեկանից բարձր անձանց թեստավորում է կատարվում հեպատիտ C-ի, Ձիահի և տուբերկուլոզի համար։

«Մեր պետությունը հոգ տանելով իր ժողովրդի մասին թեստեր է գնել և հատկացրել մեզ։ Մեր աշխատակիցները և հիվանդանոցի գյուղական բժիշկները կատարում են թեստավորում։ Անցկացնում ենք ամբողջ շրջանում` 43 000 մարդու։ Մինչ այժմ ստացել ենք 9500 թեստ, և ներկա դրությամբ կատարել ենք 4500 թեստ»,-ասաց Ախալքալաքի հասարակական առողջապահական կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանը։

Թեստավորման արդյունքում բացահայտվել է 10 անձ, որոնք ունեցել են վերոնշյալ հիվանդություններից, այդ թվում` ամենաշատը հեպատիտ C։ Այդ մարդիկ Թբիլիսիում անվճար բուժում կստանան:

Հիշեցնենք, որ այս նախագիծը Վրաստանում սկսվել է 2019 թվականի դեկտեմբեր ամսից և կշարունակվի մինչև այս տարվա վերջ։

Թեստերի այս քանակի ավարտից հետո Կենտրոնի աշխատակիցները նոր խմբաքանակ կստատան:

Գայանե Ակոջյան